ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ
15.10.2022
«Քվանտ» վարժարանում հիմնադրման օրվանից մեծապես կարևորում են համագործակցությունը անվանի գիտնականների հետ և պարբերաբար կազմակերպում են դասախոսություններ, հանդիպումներ գիտական հզոր կառույցների ներկայացուցիչների հետ: Օրերս «Քվանտ» վարժարան այցելեցին և վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողներին հետաքրքիր դասախոսություն ներկայացրին Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիստուտի գիտնականներ Ջուզեպպե Էրամոն և Ալդո դի Կարլոն: Ջ․ Էրամոն խոսեց իրենց գիտակրթական կառույցի ունեցած հնարավորությունների ու իրականացրած նախագծերի մասին, ներկայացրեց նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ սկսած մի նախաձեռնություն, ըստ որի՝ իրենք փորձում են եվրոպական տարբեր երկրների կողմից ճանաչելի ու ընդունելի դարձնել իրենց համալսարանի գործունությունը։
Չափազանց հետաքրքիր ու օգտակար դասախոսությամբ հանդես եկավ նաև Ալդո դի Կարլոն՝ ներկայացնելով էներգիայի այլընտրանքների, մասնավորապես ինչ-որ ապակիների ստեղծման մասին, որոնցով կկարողանան աշխատել՝ արևի էներգիան օգտագործելու շնորհիվ։
Ի դեպ, անվանի գիտնականները Հայաստան են եկել Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի և «Քվանտ» վարժարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի շրջանակում։