Նորություններ

Նորություններ

5-1 դասարանը Սերգեյ Փարաջանովի թանգարանում

16.10.2022

Օրերս Ս․ Փարաջանովի թանգարանի (parajanovmuseum.am) հյուրընկալ տանիքի տակ հավաքվել էին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշակերտները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու ծնողները։ Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին էքսկուրսավարին, պատասխանում առաջադրված հարցերին, հետաքրքիր վերլուծություններ կատարում ցուցադրված նմուշների վերաբերյալ։
Թանգարանը բացվել է 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Երեխաներին անչափ հետաքրքրեցին փարաջանովյան ոճով ձևավորված հուշային երկու սենյակները՝ Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներով:
«Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութերի զանազանությունը»: Էքսկուրսավարի այս խոսքերը և փարաջանովյան կոլաժները եղան այն շարժիչ ուժը, խթանը, որով երեխաները թանգարանի բակում ձեռքի տակ եղած նյութերով ստեղծեցին իրենց կոլաժը, որն էլ վերջում նվիրեցին թանգարանին։