Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ․․․

12.02.2023

Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում փայլուն հանդես գալը և մեդալների հարուստ ավարով ամփոփումը դարձել է օլիմպիական քվանտականների՝ վերջին տարիներին ձևավորած գեղեցիկ ավանդույթներից մեկը։
Այս տարին բացառություն չէ․ ս․թ․ փետրվարի 1-10-ը անցկացվեց Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադան, որը կազմակերպվեց առցանց ձևաչափով։ 25 երկրի 1300-ից ավելի մասնակիցների հետ «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» ու «Ֆիզիկա» առարկաներից ունեցած իրենց գիտելիքներով մրցում էր քվանտական պատանիների երկու թիմ։
Այս տարի ևս քվանտականները փայլուն հանդես եկան՝ ապահովելով տարվա հաղթական մեկնարկը։
Արծաթե մեդալի է արժանացել վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Համլետ Պետրոսյանը (ինֆորմատիկա)։
Բրոնզե մեդալի են արժանացել վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սովորող Հայկ Անդրիասյանը (մաթեմատիկա), 9-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը (մաթեմատիկա), 10-րդ դասարանի աշակերտներ Գագիկ Գևորգյանը (ինֆորմատիկա) և Աղասի Դարբինյանը (մաթեմատիկա), 11-րդ դասարանի սովորող Վահագն Գրիգորյանը (մաթեմատիկա), 12-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղայանը (ինֆորմատիկա)։
Հարկ ենք համարում նշել, որ մեդալների են արժանացել նաև Հայաստանը ներկայացնող կրթական երկու այլ հաստատության՝ Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի մի շարք աշակերտներ։