Նորություններ

Նորություններ

Նախապատրաստական դասընթացներ 9-րդ դասարանի պետական ավարտական քնություններին պատրաստվող աշակերտների համար

17.02.2023

«Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ 9-րդ դասարանի պետական ավարտական քնություններին պատրաստվող աշակերտների համար «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», առարկաներից։ Տեղերը սահմանափակ են․ առաջնահերթություն տրվում է մարզերի աշակերտներին։
Պայմաններին ծանոթանալու և դասերին մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել մինչև ս/թ փետրվարի 26-ը անցնելով հետևյալ հղմամբ : Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (010)422217 (091)232951։
Յուրաքանչյուր խումբ գործելու է նշված հստակ ժամանակացույցով։ Գրանցվելիս հարկավոր է նշել նախընտրած առարկան և խումբը։