Այսօր «Քվանտ» վարժարանում առանձնահատուկ օր էր՝ լի ոչ միայն մարզական պայքարի ոգով, այլև խորին հարգանքի, հիշողության և ...
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում՝ համալրելով վարժարանի սաների միջազգային նշանակալի ձեռքբերումների շարքը։
Հեղինակավոր մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում՝ համախմբելով 91 երկրի ավելի քան 400 պատանի ֆիզիկոսների։ Մասնակիցները ցուցադրել են իրենց տեսական գիտելիքները, փորձարարական հմտություններն ու բարդ գիտական խնդիրներ լուծելու կարողությունները։
Սամվել Հարությունյանի բրոնզե մեդալը հետևողական աշխատանքի, գիտության հանդեպ հետաքրքրության, նպատակասլացության և բարձր պատրաստվածության կարևոր արդյունք է։
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն ընդհանուր առմամբ նվաճել է երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ։
Ջերմորեն շնորհավորում ենք Սամվել Հարությունյանին, նրա ուսուցիչներին և ընտանիքին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, գիտական նվաճումներ և հաջողություններ հետագա կրթական ճանապարհին։
Հ. Լ.