ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐՈՎ․․․
21.03.2023
«Քվանտ» վարժարանում վերջին տարիներին ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ այն է, որ քվանտականները փայլուն հանդես են գալիս շախմատի դպրոցականների օլիմպիադայում և արձանագրում լուրջ հաջողություններ։
Ս․ թ․ մարտի 20-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 17-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլի վերջին հանդիպումը:
Մրցեցին «Շենգավիթ» վարչական շրջանի դպրոցների շուրջ 30 թիմեր: «Քվանտ» վարժարանի՝ 4 հոգուց բաղկացած թիմը (ղեկավար՝ Ավ․ Աղամիրյան) գրավեց առաջին տեղը և նվաճեց 17-րդ օլիմպիադայի 3-րդ փուլի ուղեգիր։
Ջերմորեն շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաղթանակներ։