Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ՆԱԵՎ ՊԱՏԱՆԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ․․․

02.04.2023

Օրերս ՀՀ ներքին գործերի նախարարությունն անցկացրեց պատանի հրշեջ-փրկարարների Երևան քաղաքի 2023թ․ առաջնությունը։
Առաջնությանը մասնակցում էին Երևան քաղաքի տարբեր դպրոցներ ներկայացնող թիմեր։ Մասնակիցների շարքում էր նաև
«Քվանտ» վարժարանի՝ 7 սովորողներից բաղկացած հավաքականը՝ ղեկավարներ Արտյոմ Միլիտոնյանի և Արմեն Ղասաբյանի առաջնորդությամբ։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը, և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը: Անհատական և թիմային առաջնությունն անցկացվում էր տարբեր մարզաձևերում։
Քվանտականների թիմը շատ լավ հանդես եկավ և «Համալիր վարժություն» մարզաձևում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար արժանացավ պատվոգրի։
Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ ուժեղ քվանտականներին, թե՛ նրանց հաղթանակի բերկրանքը վայելողներին։