Հետագա անելիքներ
03.05.2023
Հայտարարություն
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
•
1-ին դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 26-ին: 1-ին դասարանցիների երդման արարողությունը Օշականում նախատեսվում է անցկացնել մայիսի 2-րդ կեսին: Ուսումնական տարվա ամփոփումը կլինի մինչև
15.06.2023թ.:
•
2-րդ և 3-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 26-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն
29.05–30.06 ընկած ժամանակահատվածում:
●
4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 26-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 29.05–30.06 ընկած ժամանակահատվածում: 4-րդ դասարանների գիտելիքի ստուգումը կանցկացվի հետևյալ օրերին.
«Մայրենի»/գրավոր, թեստ/ - 08.06.2023թ.
«Մաթեմատիկա»/գրավոր, թեստ/- 13.06.2023թ.
4-րդ դասարանների ներվարժարանային քննությունները նախատեսվում է անցկացնել մինչև 30.06.2023թ.:
• Տարրական դասարանների արշավ դեպի Աղավնաձոր
1-ին դաս.- 03.06.2023թ.
2-րդ դաս.- 04.06.2023թ.
3-րդ դաս.- 11.06.2023թ.
4-րդ դաս.- 10.06.2023թ.
•
5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 03.06–30.06 ընկած ժամանակահատվածում:
•
7-րդ և 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 2-ին /7-րդ դասարան/, հունիսի 3-ին/ 8-րդ դասարան/: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 05.06–22.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 23.06-05.07 ընկած ժամանակահատվածում :
•
9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 25-ին: 29.05–04.07 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդատվություններ,ավարտական քննություններ և հոսքային քննություն:
9-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր) 01.06.2023թ.
Հայոց լեզու (գրավոր,թեստ) 05․06․2023թ․
Մաթեմատիկա ( գրավոր, թեստ)- 12․06․2023թ․
Բնագիտություն (Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
Աշխարհագրություն`գրավոր, թեստ 19.06.2023թ.
Գրականություն (բանավոր)- 23.06.2023թ.
Հայոց պատմություն (բանավոր)- 28.06.2023թ.
Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում 01․06-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում:
Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
●
Ավագ դպրոցի 10-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն հունիսի 3-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/, և դասացուցակային դասերը կավարտվեն 21.06.2023թ.: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 22.06-04.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
●
Ավագ դպրոցի 11-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն հունիսի 3-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 21.06.2023թ.: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 22.06-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
●
12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 25-ին: «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի մայիսի 26-ին Աղավնաձորում: Մայիսի 29-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
● Հայոց լեզու և հայ գրականություն /գրավոր/ - 07.06.2023 թ.
● Հայոց պատմություն/գրավոր/- 14.06.2023 թ.
● Մաթեմատիկա/ գրավոր/ - 21.06.2023 թ.
●
«ՄԲ» 2-րդ կուրսի միջազգային ավարտական քննությունները կանցկացվեն 01.05.-30.05 ընկած ժամանակահատվածում:
●
«ՄԲ» 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 30-ին: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 02.07-18.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
«ՄԲ» 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 02.07-15.07 ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 17.07-20.07 ընկած ժամանակահատվածում:
Հարգանքով՝ տնօրենություն
03.05.2023 թ.