Նորություններ

Նորություններ

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՀԱՂԹՈՂ ԿԱ․․․

06.05.2023

Միջազգային տարբեր ստուգատեսներում քվանտականների հաղթանակները արդեն գեղեցիկ ավանդույթ են դարձել։ Այդ ասպարեզում ունենք ևս մեկ ուրախալի լուր։
2023 թվականի ապրիլի 15-ին կայացավ ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA-ի) ամենամյա 22-րդ գիտական օլիմպիադան, որին մասնակցել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՀՀ դպրոցականները (http://www.aesa.org/science-olympiad/):
Օրերս ամփոփվեցին համադպրոցական գիտական օլիմպիադայի արդյունքները։ Ներկայացված էին տարբեր անվանակարգեր։ Քվանտական գիտական խումբը այս անգամ էլ արձանագրում է հիանալի արդյունք․քիմիայի բնագավառում երրորդ կարգի մրցանակի է արժանանում «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ, Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի սովորող Վլադիմիր Ղազարյանը։ Նրա կատարած հետազոտական աշխատանքը դեղամիջոցների քանակական անալիզին: Նախագծի գիտական ղեկավարն է «Քվանտ» վարժարանի  քիմիայի ամբիոնի վարիչ, հանրապետության գիտական մտքի առաջատար մասնագետ Վ. Սարգսյանը:                      
Ուշագրավ է այն, որ հաղթողների համար նախատեսված են դրամական պարգևներ:
Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մրցանակակիր քվանտականին, թե՛ նրա գիտական ղեկավարին և մաղթում նորանոր հաղթանակներ։