Նորություններ

Անմոռանալի բաց դաս

20.05.2023

«Քվանտ» վարժարանի 7-2 դասարանի աշակերտներն անմոռանալի բաց դաս ունեցան Կենդանաբանական այգում: Կենսաբանության ուսուցչուհի ընկեր Բարսեղյանի նախաձեռնությունը վարակեց նաև ֆիզիկայի ուսուցչուհի ընկեր Գալստյանին և հայերենի ուսուցչուհի ընկեր Սարգսյանին, որոնք էլ երեխաներին նվիրեցին միջառարկայական կապերով հարուստ հրաշալի մի դաս: Վստահ ենք, որ այս ուսանելի դասը երբեք չի ջնջվի երեխաների հուշերից:
Հ.Գ.Ստորև բերված լուսանկարներում կարող եք հիանալ մեր աշակերտների լուսանկարչական ձիրքով: