Նորություններ

Անմոռանալի օրեր «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում

13.06.2023

Ամառվա սկիզբը «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում նշանավորվեց հիմնարար դպրոցի սաների ներկայությամբ, նրանց հագեցած ու հետաքրքիր առօրյայով։
Մի քանի օր երեխաների ուրախ ճռվողյունը միահյուսվել էր թռչունների դայլայլին՝ յուրահատուկ երաժշտականությամբ լցնելով աղավնաձորյան անտառի բոլոր անկյունները։
Կազմակերպվեցին հետաքրքիր սպորտային խաղեր, նկարչական մրցույթներ, կավճանկար, երաժշտական հագեցած ծրագրեր, որոնցից անմասն չմնացին նաև երեխաների ծնողները․ ակտիվ մասնակցեցին պարանի ձգման մրցումներին։ Նույնիսկ եղանակային անսպասելի փոփոխությունները չկարողացան խանգարել սպորտային միջոցառումների անցկացմանը նորաբաց սպորտային հրապարակներում։
-Հիանալի էր։
-Հաճելի ժամանակ անցկացրեցինք։
-Բացահայտեցինք մեր երեխաների մոտ նոր որակներ։
Սրանք մի մասն են ծնողների արձագանքների, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Իսկ երեխաներն ասում են․ «Ցտեսություն։ Կհանդիպենք աշնանային Աղավնաձորում»։