Նորություններ

Նորություններ

ՈՒՍՏԱՐՎԱ ՈՍԿԵ ԱՎԱՐՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է․․․

01.07.2023

     Ս․թ․ հունիսի 26-28-ը Ինդոնեզիայում կայացավ կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը․ առաջին փուլը կազմակերպվել է առցանց։    Քվանտականները դարձյալ օլիմպիական բարձունքում են։
    Ինդոնեզիայի գիտական միության կողմից կազմակերպված այդ օլիմպիադային մեր հանրապետությունը ներկայացնող 7 պատանիներից երեքը «Քվանտ» վարժարանի սովորողներ են։
    2 ոսկի և 1 բրոնզ՝ քվանտական օլիմպիականների արդյունքն է։ Ուստարվա Ոսկե ավարտը ապահովել են Խոսրով Ցականյանը և Տաթև Սիմոնյանը։ Կամունի Աբրահամյանը արժանացել է բրոնզե մեդալի։
    Եվս 2 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ Հայաստան են բերել կրթական այլ հաստատությունների հայ պատանիներ։
    Հիշեցնենք, որ Խոսրով Ցականյանը և Կամունի Աբրահամյանը վերջերս քվանտականներին ուրախանալու մեկ այլ առիթ էին տվել՝ գիտության համադպրոցական օլիմպիադայի կենսաբանության բնագավառում արժանանալով առաջին կարգի և փառահեղ մի հաղթանակով ավելացնելով հարազատ կրթօջախի պատմությունը։
     Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, նրանց խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Գայանե Ղուկասյանին։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ։