ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԻՑ ՄԻՆԵՎ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
02.10.2023
Անհատի ազգային դաստիարակության գործում մեծապես արժևորվում է պատմության
կարևորագույն դրվագների խոր իմացությունը: Քվանտականները ոչ միայն փայլուն տիրապետում են հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքին, այլև հայի արժեհամակարգի անփոխարինելի բաղադրիչների կրողներն են: Դրա փայլուն վկայությունն է վերջերս հանդիսատեսի դատին ներկայացված ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպել էր վարժարանի աշակերտական խորհուրդը:
Սեպտեմբերի 16-ին «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ մշակութային
միջոցառում, որտեղ ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած Նոյ նահապետից մինչև 3-րդ հանրապետություն, խոսվեց Հայկ նահապետի, մեր հզորագույն թագավորների, «Սասնա ծռեր» էպոսի և պատկաման շատ այլ իրադարձությունների մասին։ Ուշագրավն այն է, որ այս բեմականացումը ներկայացվել է նաև Ուզբեկստանում` «Համագործակցության երեխաներ» ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումի ժամանակ։
Ներկայացման ժամանակ դրված էր հանգանակության արկղիկ, որտեղ ունկնդիրները ցանկության դեպքում փոքրիկ հանգանակություն կատարեցին: Հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Արցախում մինչև 1 տարեկան երեխաների համար բարեգործական ծրագրի։
Ներկայացման դրական ու բարի ավարտը, հանդիսատեսի խոր հուզումը, զգայական գերհագեցած
տրամադրությունները վառ վկայությունն են այն փաստի, որ հայ ժողովրդի պատմությանը քաջածանոթ քվանտականները կարողանալու են կերտել մեր հայրենիքի վաղվա լուսավոր օրը. հայի լուսավոր օրը դեռ գալու է:
Հ.Լ.
Հ. Գ. Միջոցառմանը տեսագրությունը կարող եք դիտել այս հղումով: