Նորություններ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ...

10.10.2023

    Ս. թ. հոկտեմբերի 8-ին կայացավ Koreez համադպրոցական մրցույթի 2023 թվականի մրցանակաբաշխությունը։ Այս տարի նույնպես մրցույթը հաղթական ավարտ ունեցավ երկու քվանտականի համար. Էդգար Գրիգորյանը գրավեց 1֊ին տեղ, իսկ Խոսրով Ցականյանը՝ 2֊րդ։ Այս տարի մրցույթի հաղթող աշակերտների ուսուցիչները ևս արժանացան դրամական պարգևների. նրանց շարքում էր նաև վարժարանի հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանը։

     Koreez-ը 5-12-րդ դասարաններում սովորողների համար ստեղծված առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել նրանց կրթվելու ցանկությունը և մեծարել այդ ճանապարհին նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։