ԵՎՍ ՄԵԿ ՈՍԿԻ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ․․․
16.10.2023
Քվանտականը հաղթական վերադարձավ միջազգային հերթական ստուգատեսից։
Ս․թ․ սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացվեց ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին․ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:
ՀՀ-ն ներկայացնող 4-հոգանոց խմբում ընդգրկված էր նաև «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը։ Հայաստան բերած երեք մեդալներից միակ ոսկեմեդալակիրը հենց նա է։
Խումբը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ)։ Ուրախալի է նշել, որ Սամվելը նույնպես «Քվանտ» վարժարանի շրջանավարտ է և անցել է միջազգային օլիմպիական նույն փորձություններով, այժմ իր փորձին հաղորդակից է դարձնում կրտսեր օլիմպիականներին։
Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքս Գրիգորյանին և նորանոր հաղթանակներ մաղթում նրան՝ խոր հավատով սպասելով այն օրվան, երբ քվանտական պատանիների օլիմպիական հաղթանակներից կարձանագրվեն նաև մեր կյանքի այլ ասպարեզներում։ Հ․ Լ․