Նորություններ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

02.12.2023

     Ամեն անգամ առանձնահատուկ հաճույք են ապրում մեր սաները` այցելելով Խնկո Ապոր անվան ազգային գրադարան։ Արդեն բարի ավանդույթ դարձած այցն իր ուրույն դերն ունի ընթերցասիրության սերմեր ցանելու գործում։ Հագեցած ծրագրի ընթացքում երկրորդ դասարանում սովորող քվանտականները ծանոթանում են գրադարանին, ունկնդրում հեքիաթ, անմիջական զրույց ունենում աշխատակիցների հետ, ապա իրենց ոգևորությունը փոխանցում շրջապատին։