Նորություններ

«Չարլին և շոկոլադի գործարանը» գրքի քննարկում

12.12.2023

    Գիրքը մեր վարժարանի սաների լավագույն ընկերն է: Ամեն նոր կարդացվող գիրք նորանոր բացահայտումների աշխարհ է, որ սովորեցնում է լինել բարի, ազնիվ, պատասխանատու սեփական արարքների հանդեպ: Ռոալդ Դալի հեքիաթ-վիպակները բացառություն չեն:

    Չորրորդ դասարանի սաները մեծ ոգևորությամբ էին կարդացել գրողի`արդեն հայերեն թարգմանված ստեղծագործությունները և ոսկե տոմսերով շտապում էին դահլիճ: Իսկ դահլիճում նրանց սպասվում էր «Չարլին և շոկոլադի գործարանը» գրքին համահունչ ճամփորդություն: Ծանոթանալով Դալի կյանքի հետաքրքիր դիպվածներին՝ դիտեցին նրա ստեղծագործական անկյունը բացահայտող տեսանյութ, ապա գրքի գաղտնիքներով քողարկված հանելուկներ գուշակեցին, նկարելուկներ կազմեցին, իսկ վերջում փորձեցին իրենց ուժերը որպես ստեղծագործող։ Ընթերցասեր քվանտականների համար հանդիպումը անչափ տպավորիչ էր և ուսուցանող: