Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՈՍԿՈՎ...

26.02.2024

Ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադան քվանտականների համար նշանավորվեց հաղթական լուրով. 2024 թ․ փետրվարի 9-11-ը Ռումինիայի Պլոշետ քաղաքում անցկացված օլիմպիադային մասնակցած միակ քվանտականը վերադարձել է Ոսկով:

    Առցանց ձևաչափով անցկացված օլիմպիադային մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

    Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։ Երկու փուլերում էլ փայլուն արդյունք է արձանագրել և հաղթական Ոսկու արժանացել Հայաստանը ներկայացնող երեք պատանիներից մեկը՝ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը:

   Ջերմորեն շնորհավորում ենք ոչ միայն հաղթող քվանտականին, այլև   դասավանդող ուսուցիչներին՝ Մրտուն Կարապետյանին և Համլետ Միքաելյանին, բոլոր քվանտականներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և օլիմպիական բարձունքների նվաճում։

                                                                                                                                                                                                                                                   Հ. Լ.