Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԻ ՋԱՏԱԳՈՎ...

31.03.2024

    Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը։ Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում»։                                                            Արամ Խաչատրյան

    «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։                                              Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.

 

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ոչ միայն գիտության առաջընթացի, զարգացումների կենտրոնում լինելը, այլ արվեստի, ազգային մշակույթի լավագույն ավանդույթներին քաջածանոթ լինելը, դրանք կրելն ու արժանիորեն ներկայացնելը: Ասվածի լավագույն վկայությունը վարժարանի 9-րդ դասարանի սովորող Թերեզա Տերտերյանի կերպարն է: Նրա՝ մեկը մյուսից տպավորիչ ու ազդեցիկ կատարումները անտարբեր չեն թողնի նույնիսկ ամենաբծախնդիր հանդիսատեսին:

Ուշագրավն այն է, որ 13-ամյա Թերեզան հանդես է գալիս այնպիսի ստեղծագործությունների կատարումներով, որոնք, իրենց բարդությամբ, առանձնահատկություններով պայմանավորված, ներկայացվում են շատ ավելի մեծ տարիքային խմբերի ներկայացուցիչները: Կոմիտասյան անմահ ստեղծագործության փայլուն, ընտիր կատարմամբ արվեստը հոգում քվանտականը կարողանում է հանդիսատեսին փոխանցել հայ մարդուն համակած անդարմանելի ցավը, անչափելի ողբերգությունը, բայց միևնույն ժամանակ հաստատում է Կոմիտաս վարդապետի հետևյալ միտքը. «Հայ երաժշտութիւնը ո՛չ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է եւ կենդանութիւն, ու իր մէջ կը սնուցանէ փիլիսոթայութիւնն իսկ, ոգին իսկ իր ցեղին․․․»: