«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ -100» ՖԻԼՄ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ...
09.04.2024
Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ, բոլոր ժամանակների բացառիկ մտածող Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Դեռ հունվար ամսին «Քվանտ» վարժարանում մեկնարկեց մի նախագիծ, որի շրջանակում քվանտականները ներկայացնում էին հանճարեղ ստեղծագործողի որևէ բանաստեղծություն:
Օրերս «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի սովորողները հանրության դատին ներկայացրին Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ֆիլմ, որը ստեղծվել է պատանի քվանտականների մասնակցությամբ: Ուշագրավն այն է, որ դասարանի բոլոր սովորողները փայլում են իրենց դերասանական խաղով, արտիստիզմով, խորությամբ հասկանում և զգում են մեծանուն բանաստեղծի գրվածքները և ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվել այս աշխատանքին՝ վերահաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանում շատ սիրում ու գնահատում են գրականությունը՝ այն համարելով անձի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող բաղադրիչ:
Կարևոր ենք համարում նշել, որ այդ մեծ սերն ու ջերմեռանդ վերաբերմունքը հայ գրականության ու գրողի նկատմամբ, անշուշտ, ձևավորվում է նաև հայոց լեզվի ու գրականության ուսուցչի շնորհիվ:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում վարժարանի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Արևիկ Դանիելյանին՝ ոչ միայն այդ սերը սերմանելու, այլ նաև Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանման, ստեղծման կազմակերպական աշխատանքները բարձր արհեստավարժությամբ իրականացնելու համար:
Ստորև ներկայացնում ենք ֆիլմի հղումը, որը դրված է վարժարանի յութուբյան ալիքում՝