Նորություններ

Նորություններ

8-2 դասարանի արկածները Գյումրիում

12.04.2024

      Ուսուցիչը կարող է թեթևացած շունչ քաշել, երբ աշակերտներն արձակուրդի օրերն անգամ ցանկանում են անցկացնել միասին…
Ուղղությունը վաղուց էր որոշված. գնում ենք Գյումրի: Գնացքը մեզ տանում էր Իսահակյանի, Շիրազի, Ֆրունզի և այլ երևելիների բնօրրան…
Տեղ հասնելուն պես պարզվեց, որ մենք՝ քվանտականներս, առաքելություն ունեինք. պետք էր փրկել Գյումրու մշակույթի պահապաններին: Դե էլ ո՞վ պետք է աներ դա, եթե ոչ մենք: Ժամանակակից ինտերակտիվ խաղը մեզ պտտեցրեց Գյումրու նշանավոր փողոցներով, տարավ Գյումրու գողտրիկ անկյունները, բացահայտեց մեզ համար մի նոր Գյումրի:
Գյումրու ամեն անկյունում կարելի էր հանդիպել «Սիրեմ գը» գրության: Ի սկզբանե տարօրինակ էր, բայց հետո հասկացանք, որ Գյումրին սեր բաժանող քաղաք է, քաղաք, որի օդը լցված է սիրով ու ջերմությամբ:
Արկածային մեր օրերի մասին երկար կարելի է խոսել, բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Վայելե՛ք մեր բացահայտած Գյումրին և հանգստյան օրերին անպայման այցելեք աշխարհի կենտրոն համարվող մեր մշակութային մայրաքաղաք Գյումրի…