Նորություններ

Նորություններ

7-2 -ը «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» -ում

13.04.2024

     Ս/թ ապրիլի 12-ին «Քվանտ» վարժարանի 7-2 դասարանի աշակերտներն այցելեցին «ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ» ձեռագործ գորգերի գործարան։ Երեխաները էքսկուրսիայի ընթացքում շրջեցին գործարանում և այցելեցին տարբեր ցուցասրահներ։ Նախասրահում նրանց ներկայացրեցին ընկերության պատմությունը, ինչպես նաև տեղեկացան թելերի ներկման ողջ գործընթացի հետ։ Նշենք, որ ընկերությունը թելերը ամբողջությամբ ներկում է բնական ներկերով, որոնց հիմնական մասը ստանում են հայկական բույսերից և դեղաբույսերից։ Այնուհետև երեխաները այցելեցին ձեռագործ գորգերի գործման արտադրամաս և տեսան այդ ամբողջ գործընթացը։ Նրանք նաև եղան գորգերի ռեստավրացիայի և   պատրաստի գորգերի վերամշակման արտադրամասերում։ Այնուհետև այցելեցին մի քանի ցուցասրահներ, որտեղ ներկայացված էր ոչ միայն ընկերության տարբեր երկրներում հիմնադրած գործարանների արտադրության ավանդական հայկական ոճավորմամբ և ժամանակակից լուծումներով գորգերն ու կարպետները, այլ նաև տեսան ընկերության հին հայկական գորգերի հարուստ հավաքածուն։ Հաճելի և գեղեցիկ տպավորություններով լի երեխաները հրաժեշտ տվեցին գործարանի աշխատակիցներին, ովքեր հաճույքով և համբերատար ուղեկցել էին նրանց ողջ էքսկուրսիայի ընթացքում։