Նորություններ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ...

15.04.2024

     Ամեն տարի «Քվանտ» վարժարանում գարնան զարթոնքը նշանավորվում է տոնական մեծ համերգով։ «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի երկու փուլերից հետո տեղի է ունենում ամփոփում: Ուշագրավն այն է, որ Կանանց միամսյակի ավարտին նվիրված տոնական գեղեցիկ համերգը նաև «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի հանրագումարն է։

Հնչում են ոչ միայն մրցույթում հաղթած մասնակիցների կատարումները, այլ նաև խրախուսական պարգևների արժանացածները։
     Տեղի է ունենում նաև մրցույթի՝ տարբեր անվանակարգերում («Երգ», «Պար», «Գործիքային կատարում», «Ասմունք», «Նկարչություն») հաղթած քվանտականների պարգևատրվան չափազանց կարևոր արարողությունը։ Ուրախալին այն է, որ անվանակարգերի մեծ մասում պատվավոր «Առաջին կարգ» են ստանում մեկից ավելի քվանտականներ՝ ցրելով այն թյուր պատկերացումը, թե վարժարանում կարևորում են միայն գիտությունն ու գիտականը. այստեղ սովորում են նաև արվեստը իրենց հոգում կրող, գեղեցիկ արվեստ ներկայացնող բազում պատանիներ։
Լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի բուռն ծափահարությունները փայլուն վկայությունն են այն բանի, որ տոնն իրոք ստացվել է, իսկ ֆիզիկայի ուսուցչուհի Բ․ Դավթյանի նախաձեռնությամբ իրականացված «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը՝ կայացել։
 Հ. Լ.