Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

15.04.2024

    Օրերս ամփոփվեցին ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) գիտական ամենամյա 23-րդ օլիմպիադայի արդյունքները: «Քվանտ» վարժարանից այս անգամ ևս ունենք հաղթող. նա վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սովորող Աշոտ Սիմոնյանն է:

    Օլիմպիադան Հայաստանից մասնակցող աշակերտների համար կազմակերպվեց առցանց ձևաչափով:
Քվանտական Աշոտը ներկայացրել էր նախագիծ՝ «Հասարակական գիտություն՝ էկոնոմիկա» ոլորտից: Նախագծի գիտական ղեկավարը նրա ուսուցիչն է՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի «Էկոնոմիկա» առարկայի դասավանդող, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ընտրվել էր չափազանց հետաքրքիր թեմա՝ «Why did the Soviet economy fail»:
    Մասնակիցների նախագծերը գնահատվեցին փորձառու դատավորների կողմից՝ հիմնվելով ստեղծագործելու կարողության, գիտական մոտեցման, ընկալման ու ներկայացման վրա:
    Աշոտ Սիմոնյանն իր ներկայացրած նախագծի համար արժանացավ 2-րդ կարգի մրցանակի: Ջերմորեն շնորհավորում ենք նրան, նրա գիտական ղեկավարին ու մաղթում նորանոր հաղթանակներ: Հ. Լ.