Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԵԾ ԳԻՏԱԿ Է

15.04.2024

     Գիտությունն ու արվեստը մեծապես սիրող ու գնահատող քվանտականները նաև սպորտի մեծ սիրահար են․ թե՛ մեծապես կարևորում են առողջ ապրելակերպի կանոնները, թե՛ աչքի են ընկնում տարբեր մարզաձևերի վերաբերյալ հիանալի գիտելիքներով։ Դրա վառ վկայությունը վերջերս կայացած վիկտորինան է։
     Ս․ թ․ ապրիլի 10-ին «Քվանտ» վարժարանում կայացավ ֆուտբոլային վիկտորինա, որին մասնակցում էր քվանտականների 11 թիմ։ Ուշագրավն այն էր, որ թիմերից մեկն էլ ձևավորվել էր վարժարանի ուսուցիչների մասնակցությամբ։ Վիկտորինայի մրցատյանը ևս ձևավորվել էր քվանտականներից։ 
Թեժ պայքար էր ընթանում մեր ուժեղագույն թիմերի միջև։
Մասնակիցները փայլում էին իրենց գիտելիքներով։
       Հատուկ հյուր էր սպորտային  մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը․ նա հենց վարեց խաղը։
Վիկտորինան ավարտվեց հետևյալ արդյունքներով։ Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց  «La Masia» թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց  «Pentatrik» թիմը, իսկ երրորդը՝ «River Plate» թիմը։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։
Հ․Լ․