9-5 դասարանը <<ֆոտոն>> վարժարանում
04.05.2024
Օրերս Գյումրու «Ֆոտոն» վարժարանում կայացավ գիտության փառատոն, որի ժամանակ տարբեր դպրոցների ներկայացուցիչներ հանդես եկան գիտական ելույթներով։
«Քվանտ» վարժարանից իրենց գիտական աշխատանքներով հանդես եկան 9֊5 դասարանի աշակերտներ Դավիթ Սուքիասյանը և Սվետլաննա Բադեյանը, որոնց գիտական ղեկավարներն էին Ս. Օրդյանը և Ս.Սուվարյանը:
Երկուսն էլ փայլուն կերպով հանդես եկան, ընդ որում «Լավագույն հետազոտական աշխատանք» տիտղոսին արժանացավ Սուքիասյան Դավիթը իր ՝ «Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի կիրառությունը քիմիայում» աշխատանքով։