Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՀՅՈՒՐ

29.04.2024

    «Քվանտ» վարժարանի կրթական-դաստիարակչական գործունեության առանցքային մասն են կազմում տարբեր էքսկուրսիաները, որոնք հաճախ ընտրվում են՝ հաշվի առնելով սովորողների նախասիրությունները, հետաքրքրությունները, ինչպես նաև նոր ժամանակների պահանջները:

    Մարտի 30-ին վարժարանի 6-5 դասարանի աշակերտները դասղեկ Կ. Դեղոյանի ղեկավարությամբ հյուրընկալվեցին «Մուլտարտ+» անիմացիոն ստուդիայում: Անցկացվեց վարպետաց դաս, որի ընթացքում քվանտական հետաքրքրասեր պատանիները ծանոթացան անիմացիայի պատմությանը. ներկայացվեցին անիմացիոն 3 տեխնոլոգիաներ: Նրանք դիտեցին «Ծիածանի լեգենդը» և «Անին ու Դանին» անիմացիոն ֆիլմերը:

    Ուշագրավ էր այն, որ քվանտականներն ունեցան գործնական աշխատանքի միջոցով անիմացիոն փոքր օրինակներ ստեղծելու հնարավորություն: