Նորություններ

Նորություններ

Երևանյան տապից 21 մետր հեռու

03.05.2024

          Սույն թվականի ապրիլի 29-ին «Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները այցելեցին աշխարհում իր տեսակի մեջ միակ թանգարանը՝ Լևոնի թանգարանը։ Թանգարանը գետնափոր ձեռակերտ է՝ փորված 23 տարիների ընթացքում։ Աշակերտները ականատես եղան մարդկային հնարավորությունների անսահմանությանը։ Տեղին է հնչում Նժդեհի պատգամը.«Եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հավատա՛ թաքուն ուժերիդ, օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն, որ ավելի Աստված է, քան տկար արարած, որպեսզի աշխարհը չկարողանա սահման դնել քո հոգու ավյունի թափին, թռիչքին»։