Նորություններ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-155» ՖԻԼՄ՝ ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ...

10.05.2024

      Այս տարի լրանում է ամենայն հայոց բանաստեղծ, հայ գրականության ու ազգային կյանքի բացառիկ ներկայացուցիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակը:

      Իրենց մեծ սերն ու նվիրումը հանճարեղ լոռեցուն «Քվանտ» վարժարանի 7-5 դասարանի պատանիները արտահայտեցին գեղեցիկ հոլովակի միջոցով՝ Թումանյանի անմահ ստեղծագործությունների փայլուն ներկայացմամբ:

     Տպավորիչ է այն, որ պատանի քվանտականները խորությամբ հասկանում և զգում են մեծ լոռեցու ընտիր գրվածքները: Ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվելով հոլովակի ստեղծման աշխատանքներին՝ նրանք վերահաստատում են այն միտքը, որ «Քվանտ» վարժարանում շատ սիրում ու գնահատում են գրականությունը՝ այն համարելով անձի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող բաղադրիչ:

    Կարևոր ենք համարում նշել, որ այդ մեծ սերն ու ջերմեռանդ վերաբերմունքը հայ գրականության ու գրողի նկատմամբ, անշուշտ, ձևավորվում է նաև հայոց լեզվի ու գրականության ուսուցչի շնորհիվ: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում վարժարանի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Ամալյա Հարությունյանին՝ ոչ միայն այդ սերը սերմանելու, այլ նաև ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանին նվիրված գեղեցիկ հոլովակի նկարահանման, ստեղծման կազմակերպական աշխատանքները բարձր արհեստավարժությամբ իրականացնելու համար:

     Ստորև ներկայացնում ենք հոլովակի հղումը, որը դրված է վարժարանի յութուբյան ալիքում՝