Նորություններ

10-1ը Շենգավիթ հնավայր-թանգարանում

10.05.2024

Հայաստանի՝ հնագույն երկիր լինելը փաստում են մեր հայրենիքի տարբեր հատվածներից գտնված հնագիտական հսկայական նյութերը: Հնագիտության նկատմամբ սերն ու հետաքրքրությունն էր պատճառը, որ 10-1 դասարանի աշակերտները պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ այցելեցին Շենգավիթ հնավայր-թանգարան: Աշակերտները մանրամասն ծանոթացան Բրոնզեդարյան ժամանակաշրջանի մարդկանց կացարաններին եւ ուսումնասիրեցին գտնված հնագիտական նյութերը: