Նորություններ

Նորություններ

Բացառիկ մրցույթ մաթեմատիկայից 5-9-րդ դասարանցիների համար

26.03.2018

«Քվանտ» վարժարանը հրավիրում է 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտներին՝ մասնակցելու մաթեմատիկայի՝ «Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթին: Հաղթողներն իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում: Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում (International Baccalaureate) (11-12-րդ դասարաններ) շարունակելու դեպքում: 

«Oժտված երեխաներ - Քվանտ 2018» մրցույթի գրավոր և բանավոր փուլերը կկայանան 2018 թ. մայիսի 6-ին և 9-ին:

Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան կրթաթոշակի կամ միանվագ պարգևի (մինչև 100.000 դրամ): Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին, ինչպես նաև մարզերից եկած երեխաներին կտրվեն առանձին արտոնություններ: 

Մրցույթին նախորդող անվճար նախապատրաստական պարապմունքները տեղի կունենան ս/թ ապրիլի 8-ին և      22-ին: Մրցույթին և նախապատրաստական պարապմունքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել                        010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-17:00) կամ այցելել «Քվանտ» վարժարան (Բագրատունյաց 23/2): 


Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Առցանց կարող եք գրանցվել այստեղ: