Նորություններ

Նորություններ

Քվանտականների հետազոտական աշխատանքի նյութը ժամանակակից գրողի ստեղծագործությունն է․․․

11.04.2018

«Քվանտ» վարժարանում անհատի ձևավորման գործում մշտապես կարևորվել է գրականության դերը։ Աշակերտները թե՛ դասերի, թե՛ հետազոտական աշխատանքի շրջանակում հնարավորություն ունեն ծանոթանալու ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրականության լավագույն ներկայացուցիչների ստեղծագործություններին։
Վարժարանի 8-2 դասարանի աշակերտներ Դավիթ Խաչիկյանը, Համբիկ Ղարիբյանը և Մհեր Մկրտչյանը «Գրականություն» առարկայի հետազոտական աշխատանքի համար ընտրել են ժամանակակից արձակի ինքնատիպ ու պայծառ ներկայացուցիչներից մեկի՝ Գրիգի «Հիսուսի կատու» ժողովածուն։ Գրքի պատմվածքները կարդալուց և հանգամանորեն ուսումնասիրելուց հետո տղաները ցանկություն հայտնեցին հանդիպել հեղինակի հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Վարժարանի լավագույն բարեկամ Գրիգը սիրով ընդունեց հրավերը։
Հանդիպումը ակնկալածից ավելի լավ ստացվեց։ Զրույցն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Գրիգի անմիջականությունն ու անկեղծությունը միանգամից փոխանցվեցին տղաներին․ նրանք իրենց հարցադրումներով նպաստեցին բազմաբովանդակ ու բազմաշերտ զրույցի ծավալմանը։
Ջերմ ու դրական հույզերը, Գրիգի խոր ու տպավորիչ մեկնաբանությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ տղաները հետազոտական աշխատանքի թեմայի ընտրության հարցում չեն սխալվել։