Նորություններ

Նորություններ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

06.05.2018

Մեկնարկեց «Քվանտ-2018» մրցույթի առաջին փուլը։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը,  արդեն 12-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։
Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Այս տարի մրցույթին մասնակցում են 5, 6, 7, 8, 9 -րդ դասարանների շուրջ 300 սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Ուրախալի են թե´ մասնակիցների թվի աննախադեպ աճը, թե´ ընդգրկուն աշխարհագրությունը։
Հարկ ենք համարում նշել, որ մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից  անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme): Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի:
Հաջողություն մաղթենք մրցույթի բոլոր մասնակիցներին՝ խորապես հավատալով, որ ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։