Նորություններ

Նորություններ

Նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ․․․

23.06.2018

Հանրակրթության ոլորտում մշտապես մրցունակ լինելու համար «Քվանտ» վարժարանը հետևում է կրթական զարգացումներին, ավելին՝ շատ դեպքերում ինքն է դառնում այդ զարգացումների նախապատրաստողն ու իրականացնողը։ Վարժարանի տնօրենության նախաձեռնությամբ թե՛ հանրապետության այլ դպրոցների և թե՛ հենց վարժարանի ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։
Այս ուսումնական տարին բացառություն չէ։ Այս տարի «Քվանտ» վարժարանի ուսուցիչների համար անցկացվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» ծրագրի վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացի ավարտից հետո  տեղի կունենա ատեստավորման քննություն։  Վերապատրաստման դասընթացն ու ատեստավորման քննությունը իրականացնում է վարժարանի ինֆորմատիկայի ամբիոնը։