Նորություններ

Նորություններ

ՄԵԾ ԱՐՎԵՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ.․․

27.09.2018

Մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելը «Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են։ Այդ ուղղությամբ պարբերաբար կատարվում են աշխատանքներ բոլոր տարիքային խմբերում։ Նմանատիպ աշխատանքների շրջանակներում օրերս 4-2 դասարանի աշակերտները դասվար Զ. Դանիելյանի ուղեկցությամբ այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։
Ուրախալի է այն, որ մինչ այցելությունը նրանք արդեն որոշակիորեն ծանոթ էին աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքի հետաքրքիր դրվագներին, լավագույն ստեղծագործություններին։ Այդ ամենը էլ ավելի ամբողջական դարձավ, երբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նրանք լսեցին հատվածներ հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործություններից, դիտեցին դրվագներ «Պեպո» ֆիլմից, որի երաժշտության հեղինակը ևս Խաչատրյանն է։ Դիտեցին դրվագներ նաև «Սպարտակ» բալետից։ Ծանոթացան մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերին։
Էքսկուրսիան անցավ չափազանց արդյունավետ։ Աշակերտները վառ տպավորություններով վերադարձան տուն։