Էքսկուրսիա և «Հրաբուխներ» թեմայով դաս Հ․ Տ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում
07.10.2018
Առաջին էքսկուրսիան հինգերորդ դասարանում․․․
Ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կհիշեն ու կքննարկեն «Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի աշակերտները։ Հետաքրքիր էքսկուրսիա և միաժամանակ գործնական դաս՝ նվիրված հրաբուխներին, հրաբխային ծագում ունեցող ապարներին ու քիմիական միացություններին։ Թեման այնքանով էր հետաքրքիր, որ անմիջական զուգահեռներ էին անցկացվում Հայաստանի տարածքում գտնվող հանգած հրաբուխների հետ։ Երեխաների հարցադրումները ցույց էին տալիս, որ նրանք բավականին տեղեկացված են թեմայից և հնչեցնում էին հարցեր՝ թեմայի վերաբերյալ նոր տեղեկատվություն ստանալու համար։
Դասն ուղեկցվեց գիտահանրամատչելի տեսանյութերով, որոնք է՛լ ավելի խորը լուսաբանեցին և գիտական բացատրություն տվեցին թեմային առնչվող հարցերին։
Քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նախատեսված է անցկացնել դասղեկի ժամին։ Նախատեսվում է գրել փոքրիկ շարադրություն էքսկուրսիայի մասին։