Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

09.10.2018

Տեսական նյութի ամրապնդումը էլ ավելի արդյունավետ է իրականանում, երբ դասը կազմակերպվում և անցկացվում է դասարանից դուրս՝ հենց այն միջավայրում, որն ուղղակիորեն կապ ունի դասի թեմայի հետ։
«Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի աշակերտները դասղեկ Կ․Թովմասյանի և պատմության ուսուցչուհի Ն․Զոհրաբյանի ուղեկցությամբ ս․թ․ հոկտեմբերի 4-ին եղան հայոց հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, որտեղ տեղի ունեցավ բաց դաս՝ «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն» թեմայով։ Աշակերտներն այցելեցին նաև Էջմիածնի թանգարան, որտեղ ծանոթացան հայոց եկեղեցուն վերաբերող պատմական արժեքներին։