ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․․․
16.10.2018
«Քվանտ» վարժարանի ուսումնադաստիարակչական գործընթացի անքակտելի մասն են կազմում տարբեր էքսկուրսիաները, որոնք չափազանց կարևոր դեր են կատարում անհատի ձևավորման հարցում։
Ս․թ․ հոկտեմբերի 9-ին 5-4 դասարանի աշակերտները դասղեկ Խ․ Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին «Մաչանենց տուն» թանգարան։ Այնտեղ երեխաները ծանոթացան թանգարանի պատմությանը, ներկայացված ցուցանմուշներին։
Չափազանց ուշագրավ էր այն, որ աշակերտները իրենց ձեռքով պատրաստեցին կավե ամաններ, թխեցին լավաշ և տեղում այն համտեսեցին անուշահամ պանրով։
Էքսկուրսիան էլ ավելի ամբողջական դարձավ, երբ աշակերտները այցելեցին Սբ․ Գայանե եկեղեցի, ծանոթացան եկեղեցու պատմությանը և Իգնատիոս վարդապետ Մալխասյանի ձեռամբ ստացան օրհնություն։