ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄԻ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ․․․
14.11.2018
Նոյեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտները դասղեկ Կ․Դեղոյանի հետ այցելեցին «Տոնացույց» մշակութային կենտրոն և Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև Ս․ Նշան եկեղեցի։ Տոնացույց կենտրոնում աշակերտները ծանոթացան հայկական ավանդույթներին։ Աշակերտներին դիմավորեցին երգ ու պարով, հյուրասիրեցին տնական լավաշ և անուշահամ կարմիր գինի, երեխաները մեծ հաճույքով պատրաստեցին հայկական ավանդական ուտեստ՝ արիշտա, ժողովրդական լեզվով ասած՝ էրիշտա և համտեսեցին ղափամա։ Աստղադիտարանում ծանոթացան ՀՀ ամենամեծ դիտակին, որի հայելու տրամագիծը 2,6մ է։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում նրանց ներկայացվեցին աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի կյանքին առնչվող որոշ տեղեկություններ։ Այդ օրը երկար կհիշվի 7-4 դասարանի աշակերտների կողմից։