ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
21.11.2018
Կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում չափազանց կարևորվում են բազմաբնույթ էքսկուրսիաները։ Հենց այդ նպատակով էլ «Քվանտ» վարժարանում պարբերաբար կազմակերպվում են ինչպես համավարժարանային, այնպես էլ դասարանային այցելություններ։
Ս․թ․ հոկտեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանի աշակերտների համար կազմկակերպվել էր չափազանց տպավորիչ ու հետաքրքիր մի էքսկուրսիա։ Երեխաները դասղեկ և պատմության ուսուցչուհի Ա․ Հարությունյանի ուղեկցությամբ եղան պատմական նշանակություն ունեցող մի քանի վայրում՝ Արշակունիների դամբարանում, Տեղերի վանքում, նաև Ամբերդում։
Արշակունիների դամբարանում երեխաները ուսուցչի հետ մեկ անգամ ևս վերհիշեցին «Պատմություն» առարկայից իրենց սովորածը։ Խորհրդավորության զգացումով լցվեցին Տեղերի վանքում, իսկ Ամբերդի պարիսպների մոտ ունեցան հիացմունքի ու հպարտության ապրումներ՝ հիանալով հայոց աշխարհի բնական ամրությունների անառիկությամբ։
Հագեցած ու բացառիկ օր անցկացրին 6-3 դասարանի աշակերտները և տուն վերադարձան երախտագիտության զգացումով։