Նորություններ

Նորություններ

ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱՎՈՐԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․

21.11.2018

«Մաչանենց տուն» թանգարանային գոտին արդեն դարձել է քվանտականների սիրելի վայրերից մեկը։
Հենց այնտեղ էլ կազմակերպեցին իրենց՝ այս ուստարվա հերթական էքսկուրսիան «Քվանտ» վարժարանի 6-4 դասարանի աշակերտները։ Ս․ թ․ նոյեմբերի 2-ին դասղեկ Եվ․ Ղալումյանի ուղեկցությամբ նրանք տպավորիչ օր անցկացրին Էջմիածնի «Մաչանենց տուն» թանգարանային գոտում։
Երեխաների համար տպավորիչ էր այն, որ իրենք ոչ թե ուղղակի թանգարան էին այցելել ու դիտողի, ունկնդրողի պասիվ դերում էին, այլ դարձան այդ օրվա հերոսները՝ խմոր պատրաստելով, հաց թխելով, ապա ճաշակելով իրենց իսկ թխած անուշաբույր հացը։