ՃՇՄԱՐԻՏ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
21.11.2018
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորվում է արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործություններին ծանոթացումը։
Հենց այդ նպատակով ս․ թ․ նոյեմբերի 12-ին վարժարանի 9-5 դասարանի աշակերտները դասղեկ Ն. Զոհրաբյանի հետ այցելեցին Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Երեխաները նախապես լսել էին հանճարեղ արվեստագետի մասին, որոշակիորեն ծանոթ էին նրա ստեղծագործություններին։ Էքսկուրսիայի ընթացքում լսեցին նրա կյանքի հետաքրքիր մանրամասները, հանգամանորեն ծանոթացան Փարաջանովի ստեղծագործական գործունեությանը՝ էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն դարձնելով արվեստագետի մասին իրենց ունեցած գիտելիքները։
Էքսկուրսիան շատ հետաքրքիր էր և ուսուցողական։