«Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

06.10.2017

Ս/թ հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Պարգևատրման արարողության ժամանակ մրցանակի արժանացած մանկավարժներին ուղղված շնորհավորական խոսքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա առթիվ: Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը ևս մեկ առիթ է գնահատանքի և երախտիքի խոսքեր հնչեցնելու ձեր հասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության եւ այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին»: