Քվանտականների տոնական համերգը Ուսուցչի օրվա կապակցությամբ

08.10.2017

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվեց Ուսուցչի տոնը: Օր, երբ երբ ևս մեկ անգամ բարձրաձայնվում և գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը:
«Քվանտ» վարժարանում  Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում, որի շրջանակներում իրենց յուրօրինակ կատարումներով մանկավարժներին շնորհավորեցին վարժարանի տաղանդաշատ սաները։ Միջոցառումը կազմակերպվել էր տարրական դպրոցի երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի ղեկավարությամբ։ Քվանտականները իրենց կատարումներով կարողացան հուզել սիրելի ուսուցիչներին՝ երախտիքի խոսքեր ուղղելով նրանց։