Ուսումնական տարեսկզբի հաճելի անակնկալը

Ուսումնական տարեսկզբի հաճելի անակնկալը

09.10.2017

Օրերս լույս տեսավ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակից Լիլիթ Հակոբյանի՝ «Հայոց լեզու» վերնագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների սովորողների, նաև ուսուցիչների համար: Այն ընդգրկում է հայոց լեզվի՝ հանրակրթական դպրոցի միջին և ավագ դասարանների ուսումնական ծրագրով նախատեսված հիմնական բաժինները ներառող վարժություններ, առաջադրանքներ՝ կազմված հարցարանային տարբերակով:
Դպրոցի ուսուցիչն իր աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ ստիպված է լինում տեսական նյութին համապատասխան վարժություններ, առաջադրանքներ փնտրելու այլ աղբյուրներից, ինչը ժամանակատար աշխատանք է։ ՈՒզում ենք հավատալ, որ այս ձեռնարկը զգալիորեն կթեթևացնի ոլորտի շատ մասնագետների աշխատանքը և կնպաստի հայոց լեզվի դասերն էլ ավելի արդյունավետ կազմակերպելուն։