Տիեզերագիտական ակումբի սաների թիմը հրաշալի հանդես եկավ միջազգային գիտատեխնիկական ստեղծագործական մրցույթում

Տիեզերագիտական ակումբի սաների թիմը հրաշալի հանդես եկավ միջազգային գիտատեխնիկական ստեղծագործական մրցույթում

12.10.2017

Ս/թ հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց ամերիկյան Intel ընկերության կողմից դպրոցականների համար կազմակերպվող միջազգային գիտատեխնիկական ստեղծագործական մրցույթի (International Scince and Engineering Fair) հայաստանյան փուլը:
Տիեզերագիտական ակումբի սաների թիմը՝ բաղկացած «Քվանտ» վարժարանի սաներ Արեգ Գրիգորյանից և Արման Տոնեյանից (ղեկավար՝ Ավետիք Գրիգորյան) և թիվ 87 դպրոցի աշակերտներ Դավիթ Հակոբյանից և Հարություն Ավետիսյանից (ղեկավար՝ Վաչիկ Խաչատրյան), արժանացավ երկրորդ մրցանակին՝ ստանալով իրավունք հաջորդ տարի մասնակցելու մրցույթի ամերիկյան եզրափակիչ փուլին:
Նրանց աշխատանքը առաջարկում է նոր՝ սուբլիմացիոն եղանակ Երկրի համար վտանգավոր սառցակազմ աստղակերպերի շարժումը փոխելու և բախումը կանխելու համար:
Շնորհավորում ենք Տիեզերագիտական ակումբի սաներին և մաղթում հետագա հաղթանակներ: