«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի

«Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի

12.10.2017

Յուրաքանչյուր առաջինդասարանցու կյանքում անմոռանալի իրադարձություն է հայոց ոսկեղենիկ այբուբենի արքա «Ա» տառի ուսուցումը:
Օրերս փոքրիկ քվանտականները հանդիսավորությամբ նշեցին «Ա» հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում երեխաները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, լսեցին «Ա» տառի հեքիաթը, երգեցին «Ա» տառի երգը, հանելուկների խառնաշփոթով բացահայտեցին «Ա» տառով սկսվող տարբեր բառերը, իսկ «Ա» տառով սկսվող անուններ ունեցող աշակերտները թագադրվեցին խորհրդանշական թագերով: Օրն ամփոփվեց վարժարանի բակում, որտեղ երեխաները կավճով գրեցին «Ա» տառը:
Գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի. չէ՞ որ հայոց այբուբենը յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է: