Պատմության դասը Էջմիածնում

Պատմության դասը Էջմիածնում

16.10.2017

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 7-2 դասարանի աշակերտները դասղեկ Կարինե Ասատրյանի և պատմության ուսուցչուհի Նարինե Զոհրաբյանի ուղեկցությամբ կազմակերպեցին էքսկուրսիա դեպի հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին, որտեղ այցելեցին Էջմիածնի Մայր տաճար և թանգարան։ Ն․ Զոհրաբյանը աշակերտներին ներկայացրեց Էջմիածին քաղաքի և Մայր տաճարի հիմնադրման պատմությունը։ Թանգարանում աշակերտները տեսան Հայոց եկեղեցու նշանավոր մասունքները։ Տպավորությունը աննախադեպ էր. հոգևոր մասունքներ, խաչեր, ձեռագիր մատյաններ, ոսկեկար գորգեր… Աշակերտները երեկոյան վերադարձան Երևան համալրված գիտելիքներով։