Քվանտականները՝ «Երևանի կիսամարաթոն - 2017» -ի ակտիվ մասնակիցներ

Քվանտականները՝ «Երևանի կիսամարաթոն - 2017» -ի ակտիվ մասնակիցներ

19.10.2017

Ս/թ հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացվեց վազքի միջազգային կիսամարաթոն: Կիսամարաթոնը կազմակերպվել էր «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակներում և նպատակաուղղված էր մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից դեպի Հայաստան մարզական տուրիզմի հոսքի ուղղորդմանը:
Նախորդ տարվա կիսամարաթոնին մեծաքանակ մասնակիցներով աչքի ընկած և Երևանի քաղաքապետի պատվոգրին արժանացած «Քվանտ» վարժարանն այս տարի ևս ակտիվ մասնակցեց կիսամարաթոնին․ ավելի քան 120 քվանտականներ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանի ղեկավարությամբ հաղթահարեցին սահմանված վազքուղին՝ արժանանալով մեդալների և զանազան նվերների։