Նախագահական պարգև

Նախագահական պարգև

24.07.2015

07.07.2015 ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արման Ղազարյանը և Լուսյա Մանուկյանը։ Սույն թվականի հուլիսի 2-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցավ ՏՏ ոլոտում նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցույթի երկրորդ փուլը` հարցազրույցը, որի արդյունքներն ամփոփելուց հետո հայտնի դարձան հաղթողների անունները. «Լավագույն աշակերտ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի աշակերտներ Արման Ղազարյանը և Լուսյա Մանուկյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբեր ամսին: Շնորհավորում ենք մեր սաներին` ցանկանալով նոր հաղթանակներ և ձեռքբերումներ: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ.-ին: Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն աշակերտներին և ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ: «Քվանտ» վարժարանի սաները տարիներ շարունակ փայլուն հանդես են գալիս մրցույթին` վաստակելով մրցույթում «առյուծի բաժինը»: